ԱՄՆ Մեն նահանգում թմրաբիզնեսի դեմ պայքարի միջոցառման ժամանակ ոստիկանները 2 կիլոգրամ թմրանյութը հայտնաբերել են տորթի մեջ՝ տեղեկացնում է Freeads world news-ը: Հոտից պաշտպանելու համար խմորեղենը ծածկված է եղել սուրճի հաստ շերտով, ինչը, սակայն, չի օգնել հանցագործներին: Վարժեցված շունը թմրանյութը հայտնաբերել է մեքենայի գաղտնի պահոցում:
Հայտնաբերված կոկաինը գնահատվել է 200 000 դոլար:
Մայիսին էլ հանգստացող բրիտանացիները կոկաինի փաթեթներ էին գտել Արևելյան Սասեքսի լողափին և հայտնել ոստիկանությանը: Նշվում է, որ գրեթե մեկ տոննա թմրանյութը փաթեթավորված էր անջրանցիկ պայուսակների մեջ և կապված փրկարարական բաճկոններին՝ ջրի վրա մնալու համար: