Հուլիսի 19-ի կեսգիշերին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղ գյուղի հանդամասերից մեկում ստուգման նպատակով կանգնեցրել են առանց համարանիշերի «ՈւԱԶ» մակնիշի մի մեքենա։ Մեքենայում հայտնաբերվել է 2 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ Դսեղի բնակիչ, 25-ամյա վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։
Ըստ վարորդի՝ Դսեղի հարակից անտառից բենզասղոցով հատել էր կանգուն կաղնի և փայտանյութը տեղափոխում էր տուն։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Բենզասղոցը հայտնաբերվել է։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: