ֆիզիոլոգիայի ինստիտուտի թունաբանության լաբորատորիայում նոր փորձարկումներ են անում: Նանոմասնիկների օգնությամբ սարկոմա ագրեսիվ ուռուցքին ճնշող դեղամիջոց են փորձում մշակել: Գիտության կոմիտեից ֆինանսավորում են ստացել, գործի անցել:
Գայանե Կիրակոսյան (կենսաբանական գիտությունների թեկնածու) - Վերցնելու ենք բավականին հայտնի քիմիաթերապևտիկ դեղամիջոցներ, համադրենք արծաթի և ոսկու նանոմասնիկների հետ, փորձենք ազդել ուռուցքի վրա
Հետազոտությամբ արդեն ապացուցել են, որ նանոմասնիկների ու քիմիաթերապիայի դեղամիջոցների համադրությամբ բուժումն ավելի արդյունավետ է դառնում: Ուսումնասիրությունների ընթացքում կգործակցեն բելառուս գործընկերների հետ: Այս գործակցությունը նոր չէ, երկու տարվա պատմություն ունի, միասին աշխատել են, արդյունքները գիտական հոդվածով ամփոփել ամսագրերում ու գիտության ոլորտում իրենց ուսումնասիրություններով հայտնի դարձել:
Գայանե Կիրակոսյան - Հայտնի է՝ քիմաթերապիան վատ ազդեցություն ունի. հնարավոր է փոքրացնել նաև այդ ազդեցությունները:
Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ գիտական ձեռքբերումներն այսքանով չեն սահմանափակվում: Անցած տարի կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցույթին 6 նախագիծ է ֆինանսավորվել:
Արևիկ Խնկոյան (Գիտության կոմիտեի գիտական մշակումների և պատվերի ձևավորման և ինովացիոն ծրագրերի բաժնի պետ) - Նախագծերը գնահատելիս առավելություն է տրվում դրանց առևտրայնացման հնարավորություններին, տնտեսության կարիքների բավարարմանն ուղղված լինելուն:
Այս տարի 5 գերատեսչությունից 70 առաջարկ են ստացել: Պետության ու գիտական հանրության գործակցությամբ կփորձեն կոնկրետ ոլորտներ զարգացնել: Կիրառական գիտական նախագծերի աջակցության մրցույթը գիտության կոմիտեն երկու տարին մեկ է հայտարարում: Բայց քանի որ ոլորտի ֆինանսավորումը Կառավարությունը շեշտակի ավելացրել է, այս տարի արտահերթ ևս մեկն են իրականացնում: Միայն թե մասնակցության համար հայտի համաֆինանսավորումը պարտադիր պայման է: Հայտերի ընդունման վերջնաժամկետն էլ օգոստոսի 13-ն է:
Արևիկ Խնկոյան - 24 ամիս տևողությամբ նախագծերի համար կտրամատրվի 24 միլոին դրամ գիտության կոմիտեից, իսկ համաֆինանսավորման բաժինը պետք է կազմվի գիտության կոմիտեի կողմից տրամադրվող գումարի 25 տոկոսի չափով 2 տարվա համար՝ 6 միլիոն դրամ:
Պարտադիր է խմբերում առնվազն 2 երիտասարդի ներգրավումը: Ղեկավարը պետք է ունենա գիտական աստիճան և վերջին 5 տարիներին միջազգային շտեմարաններում պետք է ունենա առնվազն 1 հրապարակում: Այս տարի նախատեսում են ևս 10-ը խմբերի ֆինանսավորել: Թեպետ ծրագրի տևողությունը երկու տարի է, բայց կոմիտեն պատրաստ է հաջող նախագծերի ֆինանսավորումը երկարացնել ևս մեկ տարով: