Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում լուծում կստանա Արտիմետ համայնքի զարգացման ռազմավարական ծրագրում առանցքային նշանակություն ունեցող ոռոգման համակարգերի բարելավմանն ուղղված ևս մեկ խնդիր՝ կկառուցվի շուրջ 1000 գծմ ջրագիծ:
Ինչպես հայտնում է ՀՀ Արմավիրի մարզպետարանը, ծրագրի իրականացման արդյունքում Արտիմետում ոռոգելի հողատարածքները կավելանա 75 հեկտարով, իսկ շահառուների թիվը՝ 150-ով: Ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի 5 ժամանակավոր աշխատատեղ: