Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ։
Հայ գրոսմայստերը 1/16 եզրափակչում ընդհանուր 1.5-0.5 հաշվով պարտության է մատնել խորվաթ Անտե Բրկիչին: Առաջին պարտիայում Հայկը հաղթել էր, իսկ երկրորդդում գրանցվել է ոչ-ոքի:
Հիշեցնենք, որ մինչ այդ Հայկ Մարտիրոսյանը պայքարից դուրս էր թողել թուրք ուժեղագույն շախմատիստ Մուստաֆա Յիլմազին ու Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանշային աղյուսակի 6-րդ համար Շահրիյար Մամեդյարովին:
1/8 եզրափակչում Մարտիրոսյանը կմրցի Մամին Տաբատաբաեի (Իրան) – Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ։