Վրաստանում պահպանվում է համաճարակային բարդ իրավիճակը: Հուլիսի 22-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2261 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 395621 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1410 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 369483 մարդ:
Երկրում վարակից մահացել է ևս 18 մարդ, ընդհանուր՝ 5636: