Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ «Լուրերին» հայտնեցին Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ Կարեն Պողոսյանը սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու կասկածանքով որպես մեղադրյալ է ներգրավված Գորիսում հնչած կրակոցների գործով: Հուլիսի 14-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորվել էր երկու քաղաքացի: Միջադեպի հետ կապված շրջանառվում է նաև նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդու՝ Մելիքսեթ Բարսեղյանի անունը: Ըստ մամուլի՝ դեպքի մասնակիցների թվում է եղել նաև Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: