Այսօր կայացել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչի և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական, առևտրային և ներդրումային համագործակցության զարգացման թեման:
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ կիսվել տարբեր ոլորտներում իր առաջադեմ լուծումներով և փորձով՝ հայտնել է Դմիտրի Վոլվաչը:
«Մեր երկիրը կարող է առաջարկել արդյունավետ լուծումներ տրանսպորտային, էներգետիկ, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման, ՀՀ-ում և Հարավային Կովկասում հեռանկարային ներդրումային նախագծերի իրագործման հարցերում: Ռուսական ընկերությունները պատրաստ են լուծումներ ներկայացնել էլեկտրոնային կառավարության, «խելացի և անվտանգ քաղաքի», տեղեկատվական անվտանգության, լոգիստիկայի, էներգետիկ արդյունավետության, հեռավար ուսուցման և հեռաբժշկության ոլորտներում»,- ընդգծել է փոխնախարարը: