Թիավարության միջազգային ֆեդերացիան չեղարկել է Շանհայում 2021 թ. հոկտեմբերի 17-24-ը նշանակված մարզաձևի աշխարհի առաջնությունը: Պատճառը համավարակն է:
Կազմակերպության գործկոմը քննարկել է նաև մրցումներն այլ քաղաքում անցկացնելու հնարավորությունը, սակայն դժվարություններ են առաջացել այդ հարցում: Ժամանակը չէր բավարարի նոր մրցավայր և կազմակերպիչ գտնելու համար:
Չեղյալ էր հայտարարվել նաև 2020 թ. աշխարհի առաջնությունը, որը պետք է անցկացվեր Սլովենիայի Բլեդ քաղաքում: