Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
Որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Ավելացնենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց ընդհանուր՝ 1611 աճյուն: