Հանրապետության տարածքում հուլիսի 22-24-ը, հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 25-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում հուլիսի 22-ի երեկոյան ժամերին, 23-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 24-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: