Հունաստանի ու Թուրքիայի հարաբերությունները չեն կարող կարգավորվել Կիպրոսի հարցում Անկարայի կողմից միջազգային իրավունքի ոտնահարումից հետո՝ հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը: Այս մասին տեղեկացնում է Ahval գործակալությունը:
Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսին Հունաստանի արտգործնախարարը նշել է, որ իր ներկայությունը Կիպրոսում «խորհրդանշում է Կիպրոսի կառավարության, ժողովրդի, նաև՝ միջազգային լեգիտիմության կողքին կանգնելու Հունաստանի կառավարության նվիրվածությունը»:
Օկուպացված Հյուսիսային Կիպրոս այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Կիպրոսում երկու պետություն ստեղծելու իր ցանկության մասին, որը հակասում է ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Եվրամիության ու ՄԱԿ-ի դիրքորոշումներին: