Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Կիպրոսի Հանրապետությունը չի կարող ՆԱՏՕ-ի անդամ դառնալ առանց Անկարայի համաձայնության: Այս մասին թուրք ղեկավարը լրագրողներին հայտնել է օկուպացված Հյուսիսային Կիպրոս կատարած այցի ընթացքում՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Կիպրոսի հարցի վերաբերյալ ցանկացած բանակցություն առանց կիպրոսցի թուրքերի օրինական իրավունքների երաշխավորումն ապահովելու, կձախողվի: Դա ժամանակի անիմաստ վատնում է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանի խոսքով՝ Անկարան Կիպրոսին առաջարկել է «կիսվել ջրային ռեսուրսներով և այդ նախագիծն անվանել «Խաղաղության աղբյուր», սակայն հակառակ կողմը հրաժարվել է»,- նշել է Էրդողանը: