Աֆղանստանի հյուսիսային սահմանները վերածվում են նոր թեժ կետերի՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:
«Թալիբները գրեթե ամբողջովին վերահսկում են Տաջիկստանի հետ սահմանը: Իրենց դիրքերն ամրացնում են բազմաթիվ միջազգային ահաբեկչական կազմակերպություններ, այդ թվում՝ «Իսլամական պետությունն» ու «Ալ Կաիդան»,-հայտարարել է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան:
Տարածաշրջան են բերվում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հակամարտության գոտիների ահաբեկիչները: