Տոկիոյում անցկացվող Օլիմպիական խաղերի բացման արարողության տնօրենը միջոցառումից մեկ օր առաջ հեռացվել է աշխատանքից՝ փոխանցում է BBC-ն:
Վերջերս հրապարակվել են Կենտարո Կոբայաշիի 90-ականներին արված կադրերը, որում նա կարծես թե կատակներ է անում Հոլոքոստի թեմայով:
Ճապոնիայի Օլիմպիական խաղերի ղեկավարը հայտարարել է, որ տեսագրությունում ծաղրում են «պատմության ցավալի փաստերը»:
Նշվում է, որ ոչ ոք, անկախ ամեն ինչից, իրավունք չունի ծաղրելու նացիստների իրականացրած ցեղասպանության զոհերին:
Աշխատանքից հեռացված տնօրենը հայտարարել է, որ գիտակցում է իր սխալ արարքն ու զղջում է կատարվածի համար: