Ադրբեջանի իշխանությունները կեղծ քրեական գործ են հարուցել հայ ռազմագերիների նկատմամբ՝ նրանց մեղադրելով սահմանն իբրև անօրինական հատելու և այդ երկրում ահաբեկչություններ իրականացնելու համար:
Ադրբեջանում անօրինական պահվող հայ ռազմագերիներից 13-ին Բաքվի դատարանը շինծու մեղադրանքների հիման վրա դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելուց հետո անօրինական դատապարտված հայ ռազմագերիները բռնի կարտաքսվեն:
Պահեստազորայինները գերեվարվել էին դեկտեմբերին՝ Հադրութում՝ պատերազմի ավարտից շաբաթներ անց։ Սա հայ զինվորականների երրորդ խումբն է, որ Ադրբեջանում դատապարտվում է ազատազրկման։ Ընդհանուր առմամբ, Հադրութի շրջանի Խծաբերդի տեղամասից գերեվարվել էր ավելի քան 60 զինվորական, 30-ին Բաքուն վերադարձրել է։