ԱՄՆ սենատոր Քրիս վան Հոլլենը խիստ քննադատել է հայերի դեմ Թուրքիայի «չարամիտ գործողությունները»:
Ամերիկացի օրենսդիրն այս դիտարկումներն արել է քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ Թուրքիայի նկատմամբ Միացյալ Նահանգների վարած քաղաքականության մասին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ընթացքում: