Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 21-ի ցերեկը Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է +40․․․+42 աստիճան։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 25-ին և 26-ին ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 22-24-ը, հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 25-ի և 26-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: