Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի պատանեկան աշխարհի առաջնությունը: 48 կգ քաշային Սարգիս Բեգոյանը, փոքր եզրափակչում 10:0 հաշվով հաղթելով վրացի մրցակցին, նվաճել է բրոնզե մեդալ:
Աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս եկած մեր ըմբիշներից պայքարը շարունակում է 51 կգ քաշային Տիգրան Բունիաթյանը: Բրոնզե մեդալի համար նա կպայքարի ԱՄՆ ներկայացուցչի հետ:
Սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն է ստացել նաև 92 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը: Նա կմրցի հնդիկ ըմբիշի հետ:
Ազատոճայիններն այսօր կավարտեն պայքարը, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշները մրցաշարը կսկսեն հուլիսի 23-ին: