«Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի պաշտպանների միջնորդությունը՝ որպես խափանման միջոց ընտրելով գրավը և ստորագրություն երկրից չհեռանալու մասին:
Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար: Քվեարկությունից օրեր առաջ համացանցում տարածվել էր «Իզմիրլյանի» աշխատակիցների հետ Չարչյանի ժողովի ձայնագրությունը:
Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանն այս փուլում վերցնելու է իր մանդատը: