ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Միջազգային օլիմպիական կոմիտեի 138-րդ նստաշրջանի ժամանակ հայտարարել է, որ աշխարհում կարող է կորոնավիրուսի նոր շտամ հայտնվել, որը կարող է նախորդներից ավելի վտանգավոր լինել՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ նոր հիմնամանրէի հետևանքով վարակի տարածումն ամբողջ աշխարհում նոր թափ կհավաքի: «Որքան լայն լինի տարածումը, այնքան կմեծանա դրա վտանգավորությունը: Այժմ այդքան վնաս է հասցնում դելտա շտամը: Եվ որքան շատ լինեն տարբերակները, մեծ է հավանականությունը, որ դրանցից մեկը մեզ կարող է վերադարձնել սկիզբ»,- ասել է նա:
Գեբրեյեսուսը պարզաբանել է, որ այժմ աննախադեպ ճգնաժամ է նկատվում: Նրա խոսքով՝ վարակի տարածումը կանխելու համար ԱՀԿ-ի առաջ խնդիր է դրված մինչև 2022 թվականի սեպտեմբերը պատվաստել աշխարհի յուրաքանչյուր երկրի բնակիչների 70 տոկոսը: Ըստ նրա՝ համավարակը կարող է վերահսկվել, սակայն դրա համար կպահանջվի դեղամիջոցների 11 միլիարդ դեղաչափ: