Գործարկվել է «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» անվամբ նոր կայքը: Նախաձեռնությունը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ինն է:
Կայքի նպատակը 2020 թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում և պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների, Արցախում հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման և այլ թեմաների վերաբերյալ փաստական տվյալների ներկայացումն է մեկ ընդհանուր բազայում:
https://war.karabakhrecords.info հասցեով գործող կայքը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Կայքում ներկայացված են տեղեկություններ ռազմական գործողությունների, ռազմագերիների, Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված ցեղասպանության, ադրբեջանական ատելության խոսքի և պատերազմում ներգրավված վարձկանների մասին:
Կայքը դեռևս ամբողջացման փուլում է, շուտով բոլոր բաժինները կթարմացվեն: