Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահներ նշանակելու մասին:
Ըստ նախագահի հրամանագրերի՝ Արմիդա Ոսկանյանը նշանակվել է Գեղարքունիքի, Աննա Արզումանյանը՝ Կոտայքի, Սուրեն Բաղդասարյանը՝ Լոռու և Գոհարիկ Խաչատրյանը՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահ: