Թուրքիան տեխսպասարկման մեքենաներ է տրամադրել Վրաստանի պաշտպանության նախարարությանը՝ փոխանցում է ՊՆ-ը:
Ուժային գերատեսչության տվյալների համաձայն՝ Վրաստանի պաշտպանության նախարար Ջանշեր Բուրչուլաձեն, պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին ու Վրաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը ներկա են եղել տեխնիկական սարքավորումների հանձնման պաշտոնական արարողությանը:
Տեխսպասարկման չորս մեքենաների տրամադրման պայմանագիրը կնքվել է 2020-ի հոկտեմբերին, որի ընդհանուր արժեքը կազմում է 866400 դոլար: