Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին՝ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբոգում:
«Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին շարունակվում են խիստ մտահոգիչ զարգացումները: Կրկին զսպվածության, զինված ուժերին հետ քաշելու և, նախքան նոր կորուստների արձանագրումը, սահմանային հիմնահարցի շուրջ կառուցողական գործակցության կոչ ենք անում: Եվրամիությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերելու կողմերին»,- գրել է Տոյվո Կլաարը: