Կոտայքի մարզի Գողթ համայնքի բյուջեի միջոցներով կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում ներհամայնքային երկու փողոցում:
Շուրջ 21 մլն դրամի շրջանակում արդեն ավարտվել է 5-րդ փողոցի ասֆալտապատումը. ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկել 7-րդ փողոցում:
Ընդհանուր առմամբ՝ հիմնանորոգվում են 1300 մետր երկարությամբ ներհամայնքային երկու ճանապարհահատված: