ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր մտահոգությունն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, մասնավորապես՝ Երասխի մոտ վերջին միջադեպի կապակցությամբ: Այդ մասին հայտնում է դիվանագիտական առաքելության ֆեյսբուքյան էջը:
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով, մասնավորապես՝ Երասխ/Սադարակի մոտ տեղի ունեցած վերջին միջադեպերի կապակցությամբ: Երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցություններ վերսկսելու հնարավորություն ստեղծել»,- նշված է գրառման մեջ: