Այսօր՝ հուլիսի 20-ին, Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի, ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցչի հետ հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքից:
Զրույցի ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հիմնահարցերը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները: