Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.
Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում: