Թուրքիան պատրաստ է ստանձնելու Քաբուլի օդանավակայանի կառավարումն այն պայմանով, որ Միացյալ Նահանգներն անհրաժեշտ աջակցությունը կցուցաբերի: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ օկուպացված Հյուսիսային Կիպրոս կատարած այցի ժամանակ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Աֆղանստանում ու տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվում. Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի կողքին Թուրքիան է: Այս պահին ԱՄՆ-ը որոշել է դուրս բերել իր զորքերն Աֆղանստանից: Նրանք ցանկանում են, որ Քաբուլի օդանավակայանը շարունակի գործել: Մենք դրական ենք դրան վերաբերվում և, իհարկե, որոշ պայմաններ ունենք ԱՄՆ-ին ինչպես դիվանագիտական հարաբերություններում, այնպես էլ լոգիստիկայի հարցերի հետ կապված: Եթե մեզ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերվի, ապա մենք կմտածենք Քաբուլի օդանավակայանին կառավարումը ստանձնելու հարցի շուրջ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: