Ռուսաստանը փորձարկել է C-500 զենիթահրթիռային պաշտպանության համակարգը: Այս մասին տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից՝ փոխանցում է РИА Новости-ն:
Արձակված կրակից հաջողվել է խոցել արագընթաց բալիստիկ թիրախը: ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ փորձարկումները հաստատել են ռուսական հակաօդային պաշտպանության տեխնիկայի մարտավարական, տեխնիկական նկարագրերն ու բարձր վստահելիությունը:
Ռուսական զենիթահրթիռային համակարգի պաշտոնական փորձարկման մասին 2020-ի օգոստոսին հայտնել էր ՌԴ փոխվարչապետը:
C-500 զենիթահրթիռային պաշտպանության համակարգը պատկանում է «ցամաք-օդ» զենիթահրթիռային համակարգի նոր սերնդին: