Անհերքելի փաստեր ու մանրամասներ՝ Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության մասին: Մեկ հարթակում՝ Monument Watch-ում են Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ, ընթացքում ու հիմա հայկական պատմական հուշարձաններն ու նրանց ճակատագիրը:
Համլետ Պետրոսյան, մշակութաբան - Տեսեք, Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին որպես ռուս ուղղափառ ներկայացնելու և այնտեղ կազմակերպված անօրինական ծիսակատարության մասին: Մեր բոլոր ահազանգերն ուղեկցվում են նաև միջազգային համապատասխան հռչակագրերով:
Մշակութաբան Համլետ Պետրոսյանի և արվեստաբան Աննա Լեյլոյան-Եկմալյանի նախաձեռնությամբ ստեղծված եռալեզու հարթակն անկախ փորձագիտական տեղեկություններ է տրամադրում աշխարհին՝ Արցախի մշակութային ժառանգության մասին՝ պատմությունից ճարտարապետություն, արձանագրությունների վերացումից նոր սիմվոլների կիրառում Ադրբեջանից: Արձագանքներ արդեն ստանում են:
Համլետ Պետրոսյան - Շատ հետազոտողներ, որոնք մինչև այս այնքան էլ լավ չէին կողմնորոշվում, հիմա ավելի լավ են հասկանում՝ ինչ է նշանակում ադրբեջանական պրոպագանդա:
Արցախի Տիգրանակերտի պեղումներում թրծված թիմը հիմա աշխատում է մեդիա դաշտում՝ Թալիշ գյուղի տարածքում՝ Հոռեկա Գլխո վանքի, նաև Թաղավարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատմության փաստերի վրա:
Համլետ Պետրոսյան - Գյուղն ամբողջությամբ բուլդոզերներով քանդում են, որևէ մեկը չի նկատել:
Պատմության հետքերը բացելու ու ապագա արդար դատի համար մշակութաբան Պետրոսյանը հրավիրում է երիտասարդներին խիզախել ու միասին կռիվ տալ կեղծարարների ու վանդալների դեմ՝ դարակից խնամքով ցուցադրելով իր ուսանողի փրկած խաչքարի մի կտոր: