Երկօրյա այցով օկուպացված Հյուսիսային Կիպրոսում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հուլիսի 20-ին անդրադարձել է Ադրբեջանի կողմից, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության հնարավոր ճանաչման հարցին:
Լրագրողն Էրդողանին հարցրել է, թե արդյոք Արցախյան երկրորդ պատերազմից հետո «կա՞ն ակնկալիքներ, որ Ադրբեջանը կճանաչի Հյուսիսային Կիպրոսը, և արդյոք առաջին անգամ Ադրբեջանի պատվիրակության այցը Հյուսիսային Կիպրոս մեծացրե՞լ է այդ սպասելիքները»:
Էրդողանը պատասխանել է, որ այդ հարցում կասկածելու բան չկա: «Այս ամենը իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ էլ պարբերաբար քննարկում ենք: Տա Աստված, այս փոխադարձ այցերը շարունակական բնույթ կստանան և կշարունակվեն բարձր մակարդակով»,- նշել է Թուրքիայի նախագահը: