Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը` մինչև ժամը 02։00-ը, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետների կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, որն այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների հետևանքով տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։
ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու։