Լույս է տեսել «Ճանապարհորդություն դեպի Հայաստան. հին ժամանակներից մինչև մեր օրերը» գիրքը: Այս մասին տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը:
Իտալերեն նոր գրքի հեղինակներն են՝ Ալդո Ֆերրարին, Սոնա Հարությունյանը և Պաոլո Լուկկան:
Գրքում ներառվել են տարբեր դարաշրջաններում Հայաստան այցելած տարբեր ծագում ունեցող վաճառականների, միսիոներների ու ճանապարհորդների՝ Հայաստանին, հայոց պատմությանն ու հայկական մշակույթին նվիրված պատմությունները հավաքած գիտնականների ակնարկները:
Առաջնային աղբյուրների և չհրապարակված փաստաթղթերի վերլուծության միջոցով Հայաստան ուղևորության թեման դիտարկվում է պատմական, պատմագեղարվեստական, կրոնական, բանասիրական և գրական տեսանկյունից՝ ընդգրկելով գրեթե հազար տարվա ժամանակաշրջանը: