ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 131-րդ հոդվածը, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը.
պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաղարշակ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել: