ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վահագն Մելիքյանին Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել:
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով և 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Վահագն Մելիքյանին ազատել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ: