Հուլիսի 17-18-ը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում անցկացվել է ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի մրցաշարը, որին մասնակցել են 26 երկրների 203 ձյուդոյիստներ: Պատանիների հավաքականը, ավագ մարզիչ Գոռ Հարությունյանի գլխավորությամբ, մրցաշարին մասնակցել է հետևյալ կազմով.
1. Աղասյան Դավիթ՝ 66 կգ
2. Թորոսյան Արտակ՝ 66 կգ
3. Հարությունյան Անդրեաս՝ 73 կգ
4. Կարապետյան Գոռ՝ 81 կգ
Մրցման երկրորդ օրը 81 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Կարապետյանը, տանելով 5 հաղթանակ, գրավել է մրցանակային 3-րդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ: 73 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրեաս Հարությունյանը գրավել է 7-րդ տեղը: