2021 թ. հուլիսի 18-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Նոր Հաճն քաղաքի կամրջի սկզբնամասում կայանված է «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենա՝ առանց վարորդի:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված ավտոմեքենան պատկանում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակչին, որը վարել է վերջինիս եղբայրը՝ ծնված 1984 թ., ում դին 2021 թ. հուլիսի 18-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, հայտնաբերվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք տանող կամրջի տակ՝ ձորի դժվարամատչելի տեղանքում:
Տղամարդու մահվան պատճառը (պատճառները) պարզելու նպատակով որոշում է կայացվել դիակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:
Բացատրություններ են վերցվել մահացածի հարազատներից և կնոջից:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողներին: