Մերձավոր Արևելքի թագը համարվող Լիբանանն այսօր ընկղմվել է քաոսի մեջ: Սոցիալ-տնտեսական խոր ճգնաժամին գումարվեց նաև անցած շաբաթ երկրի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականը: Լիբանանը կրկին մնացել է առանց կառավարության: Հուսահատ ժողովուրդը թունելի վերջում լույս, ցավոք, չի տեսնում: Փաթիլ Մկրտիչյանը կպատմի Բեյրութից: