Հորդառատ անձրևները, որոնք ուժեղ ջրհեղեղներ առաջացրին Արևմտյան Գերմանիայում, դադարել են, և ջուրը սկսել է աստիճանաբար նահանջել: Սակայն աղետի զոհերի թիվը շարունակում է աճել: Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ Գերմանիայում մահացել է 164 մարդ, ավելի քան 30-ը՝ հարևան Բելգիայում, մեկ հոգի էլ՝ Ավստրիայում, գրում է BBC-ն:
700-ից ավելի մարդ դեռ համարվում է անհետ կորած, և զոհերի թիվը վերջնական չէ:
Ավերիչ ջրհեղեղի հետևանքով էկոլոգիական աղետ է սպառնում Գերմանիայի արևմտյան հատվածում: Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի ձեռնարկություններից մեկի պահեստից նավթի արտահոսք է տեղի ունեցել: Ջրի մեջ են հայտնել նաև այլ արդյունաբերական օբյեկտներ, ինչի հետևանքով նավթից բացի գետերին և ջրամբարտակներին սպառնում են տարբեր աղտոտող նյութեր:
Օդրևութաբանները, սակայն, լավ կանխատեսումներ չեն անում և եղանակի վատթարացման մասին են զգուշացնում Գերմանիայի Բավարիայի հարավարևելյան շրջանում: Այստեղ սպասվում է Դանուբի վարարում:
Գերմանիայի կանցլերն ու առաջատար քաղաքական գործիչներն այցելել են աղետից առավել տուժած տարածքներ՝ խոստանալով անհապաղ ֆինանսական օգնություն տրամադրել ավերածությունները վերականգնելու համար: