Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկել է պատանեկան ԱԱ-ն, որտեղ այսօր պայքարի մեջ են մտել 48, 55, 65, 80 և 110 կգ քաշային ըմբիշները:
Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, հայ ըմբիշներից պայքարի մեջ է մնացել միայն 48 կգ քաշային Սարգիս Բեգոյանը: Նա հուլիսի 20-ին սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Մատե Տալիանի հետ (Հունգարիա): Մեր ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 13:4 հաշվով հաղթել էր Թուրքիայի ներկայացուցչին, ապա 1:4 հաշվով զիջել էր հնդիկ Աման Ամանին:
Ցավալի պարտություն է կրել 55 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը, որը վստահ հաղթանակով էր մեկնարկել ԱՄՆ ներկայացուցչի նկատմամբ (6:0): Այնուհետև 6:0 հաշվով հաղթելիս սխալվել է և տուշեով պարտվել է հնդիկ Պատիլին, որը, ցավոք, եզրափակիչ չի հասել:
65 կգ քաշային Անուշավան Բարսեղյանը մեկնարկային գոտեմարտում 2:8 հաշվով պարտվել է Իրանի ներկայացուցչին: Վերջինս կիսաեզրափակչում պարտվել է:
80 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը 5:0 հավով հաղթել է ղրղզ մրցակցին, այնուհետև 2:5 հաշվով պարտվել իտալացի Նիկոլինիին, վերջինս էլ պարտվել է կիսաեզրափակչում:
Հուլիսի 20-ին պայքարի մեջ կմտնեն 45, 51, 60, 71 և 92 կգ քաշայինները: