Պակիստանում առևանգել և, ըստ լուրերի, կտտանքների են ենթարկել Իսլամաբադում Աֆղանստանի դեսպանի դստերը, ինչը լարվածություն է առաջացրել երկու պետությունների դիվանագիտական հարաբերություններում՝ տեղեկացնում է РИА Новости-ն: Քաբուլը հետ է կանչել Պակիստանի իր դեսպանին և դեսպանատան մյուս աշխատակիցներին, Թալիբան շարժումն էլ խստորեն դատապարտել է դեսպանի դստեր առևանգումն ու Իսլամաբադից պահանջել է գտնել ու պատժել առևանգողներին:
Պակիստանի արտգործնախարարությունը ափսոսանք է հայտնել դեսպանին վերադարձնելու Աֆղանստանի որոշման կապակցությամբ՝ հուսով, որ այդ որոշումը կվերանայվի: Նախարարությունը նաև վստահեցրել է, որ «Իսլամաբադում քննում են դեսպանի դստեր առևանգման մասին լուրերը, և վարչապետի հանձնարարությամբ հարցը վերահսկվում է ամենաբարձր մակարդակով»: