Հարավային Կովկասում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակի՝ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Եսենամանովի, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ու սահմանային անցակետերի աշխատակիցների հետ ամփոփվել են հունիսի 28-ին Բագրատաշենի և հուլիսի 1-ին «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետեր շրջայցերի արդյունքները։
Ի աջակցություն ՀՀ առողջապահության նախարարության՝ սահմանային անցկակետերում կորոնավիրուսի (COVID-19) հայտնաբերման և արձագանքման ուղղված գործողությունների՝ Հարավային Կովկասում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակի՝ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Եսենամանովն անցկացրել է կարողությունների գնահատում Հայաստանի երկու սահմանային անցակետերում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում։ Անցակետերի և ՀՀ առողջապահական և աշխատանքային տեսչական մարմնի աշխատակիցների հետ միասին գնահատվել են հայտնաբերման մեխանիզմները համաձայն ԱՀԿ-ի՝ սահմանած սահմանային անցման կետերում ճանապարհորդների կառավարման ուղեցույցի:
Գնահատումը կատարվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Համերաշխություն հանուն առողջապահության» ծրագրի շրջանակում։ Գնահատումից հետո կազմակերպվեց կլոր-սեղան քննարկում ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ առողջապահական և աշխատանքային տեսչական մարմնի և սահմանային անցակետերի աշխատակիցների հետ։ Ներկայացվել են գնահատման արդյունքները, և պատասխանատու մարմինների հետ քննարկվել համապատասխան առաջարկությունները։