Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը անարդար է որակել աշխատավայրում հիջաբն արգելող ՄԻԵԴ վճիռը՝ հայտնում է РИА Новости-ն:
Անցյալ շաբաթ դատարանը քննել է Գերմանիայի երկու քաղաքացիների հայցերը, որոնք իրենց գործատուների դեմ բողոք էին ներկայացրել գերմանական դատարաններ: Դատարանն արդարացրել է աշխատավայրում հիջաբ, ինչպես նաև աշխատողի կրոնական, քաղաքական կամ փիլիսոփայական պատկանելությունը նշող ցանկացած այլ արտաքին խորհրդանիշ կրելու արգելքը: Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է այս որոշումը՝ այն անվանելով իսլամաֆոբիայի դրսևորում և մահմեդականների նկատմամբ անհանդուրժողականություն:
«Մեր դիրքորոշումը հստակ է. այս որոշումը ոտնահարում է մահմեդականների իրավունքները, որոնք նման գլխաշոր են կրում իրենց կրոնին համապատասխան: Որոշման մեջ արդարություն չկա: Թող նախ ծանոթանան, թե ինչ է դավանանքի ազատությունը»,- Ստամբուլում լրագրողներին է ասել Էրդողանը: