Քաթարի մայրաքաղաքում Աֆղանստանի կառավարության և Թալիբանի պատվիրակությունների միջև կայացած բանակցությունների ժամանակ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ մուսուլմանական Կուրբան Բայրամ տոնի ժամանակ կարճատև հրադադար հաստատելու կամ բանտարկյալների ազատ արձակման հարցերով:
Ավելի վաղ արաբական լրատվամիջոցները հայտնել էին, որ Դոհայում միջաֆղանական բանակցությունների մասնակիցները քննարկում են հուլիսի 20-ին զինադադարի հաստատման հնարավորությունը, ինչպես նաև յոթ հազար գերեվարված «Թալիբան» գրոհայինների ազատ արձակումը:
Միաժամանակ Աֆղանստանի կառավարության և «Թալիբան» շարժման ներկայացուցիչները համաձայնել են Քաթարում անցկացնել բանակցությունների նոր փուլ, որի ընթացքում նախատեսվում է փոխզիջման հասնել հանուն բոլոր աֆղանցիների՝ ելնելով իսլամական սկզբունքներից՝ հաղորդում է РИА Новости-ն: