Խնդիրները հաղթահարելու մասին: Ծանոթ խառնելով գործերն առաջ տանելու ժամանակներն անցել են, հավաստիացնում են կառավարությունից: Պնդում են՝ հիմա բիզնեսի լավագույն ծանոթը հենց կառավարությունն է:
Թե օտարերկրյա, թե տեղական գործարարները կարող են դիմել ներդրումների աջակցման կենտրոն ու ստանալ անհրաժեշտ խորհուրդը, աջակցությունը, եթե հանդիպել են ապօրինության կամ բարդության, որը հաղթահարելի չէ առանց կառավարության միջամտության: Այնպես որ, եթե ունեք փող և բիզնեսի գաղափար՝ համեցեք Հայաստան: