Երևանում օրեր շարունակ հերթեր են պատվաստման շրջիկ կետերի մոտ: Հերթերում մեծամասնությունը Իրանի քաղաքացիներ են: Իրենց երկրում պատվաստանյութի սակավության պատճառով հարևան երկրի քաղաքացիների մի մասը որոշել է Հայաստանում ստանալ կորոնավիրուսից պաշտպանող ներարկումը:
Հուլիսի 15-ից երկրում գործում է պատվաստվելու պարտադիր պայման՝ դեղաչափը հնարավոր է ստանալ միայն 10 օր երկրում մնալուց հետո: Տուր օպերատորներն ասում են իրանցիների հոսքն այդ որոշումից հետո նվազել է, առողջապահության նախարարությունից պարզաբանում՝ փոփոխությունն արել են պատվաստանյութի մեր պաշարները ճիշտ բաշխելու և հոսքերը կառավարելի դարձնելու համար:
Պատվաստման հերթերում Հայաստանի հյուրերին հանդիպել է Մայա Խաչատրյանը: