Հնագետների եվրոպական ասոցիացիան և Եվրոպա Նոստրա կազմակերպությունը ցանկանում են կազմակերպել անկախ փորձագիտական առաքելություն՝ Արցախի պատմամշակութային գանձերը փրկելու համար:
Պատերազմին հաջորդած ամիսներին Ադրբեջանն արդեն հասցրել է ավերել հատկապես հոգևոր մշակույթը, իսկ այն վանքերը, որոնք չեն քանդում պղծում են կամ ներկայացնում որպես ոչ հայկական: Ու այս ամենի հետ մեկտեղ խիստ մտահոգիչ է նաև հսկայական պատմական շերտ պարունակող Տիգրանակերտի Ճակատագիրը: Հայկ Նավասարդյանի ռեպորտաժը: