Հուլիսի 17-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1808 նոր դեպք, տեղեկացնում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 361 մարդ, մահացել է 22 պացիենտ:
Համավարակի սկզբից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 386195, որից 363318 մարդ ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5538:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 34979 փորձարկում, այդ թվում՝ 19711-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 15268-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 5.17% է, վերջին 14 օրվանը՝ 4,5%, վերջին 7 օրվանը՝ 4.86%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 345295 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 10492 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 53 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4135 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1008 անձ: